«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայաստանը նշում է ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակը

Հայաստանը նշում է ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակը
11.05.2016 | 23:41

Հայաստանում ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը տրվեց «Եվրոպական քաղաքական դաշտը և հայաստանյան կուսակցությունները» կլոր սեղան քննարկմամբ, որը նախաձեռնել էր ՀՀԿ-ն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ փորձել են ավելի լայն տիրույթ ընդգրկել, քան ԵԺԿ-ին անդամակցող երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» և «Ժառանգության» շրջանակն է: «Եվրոպական քաղաքական ընտանիքները, անկախ իրենց գաղափարական հենքից` լինեն պահպանողական, լիբերալ, թե սոցիալիստ, կարող են օգտակար լինել Հայաստանում կուսակցական քաղաքական համակարգերի զարգացմանը: Շատ կարևոր է, որ մեր կուսակցությունները կարողանան օգտվել այդ եվրոպական քաղաքական ընտանիքներից` մեր ազգային պետական շահերն առաջ տանելու համար»՝ ասաց Արմեն Աշոտյանը: Նա հիշեցրեց, որ ԵԺԿ-ին անդամակցող հայկական երեք կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ի քաղաքական համաժողովն ընդունեց աննախադեպ բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ` ամենախիստ ձևակերպումներով, թուրքական իշխանությունների հանդեպ հստակ քաղաքական մոտեցումով: Դրանից բացի, այս տարի ևս, քառօրյա պատերազմի հետ կապված, ԵԺԿ քաղաքական համաժողովը, արդեն ՀՀԿ-ի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ին ընդունեց բանաձև, որն իր բովանդակությամբ ամբողջությամբ հայամետ է: Այսինքն, ըստ Արմեն Աշոտյանի, այդ կառույցում հայաստանյան կուսակցությունների աշխատանքը տալիս է իր արդյունքները:


ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալիսկին ողջունեց քննարկման նախաձեռնությունը և նշեց, որ քննարկվելու են փոփոխությունները եվրոպական քաղաքական դաշտում: «Եվրոպական քաղաքական դաշտում կարևոր զարգացումներ են եղել, տեսել ենք նոր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալը, տեսել ենք որոշ ավանդական կուսակցությունների անկումը: Փոփոխությունները երբեմն շատ խորն են, և մենք չգիտենք, թե երբ և ինչպիսի զարգացում կապրեն: Ինչ վերաբերում է հայաստանյան կուսակցություններին, Հայաստանի քաղաքական դաշտում նոր շրջան է սկսվում: Նոր Սահմանադրությունը նոր գլուխ է բացել քաղաքական կյանքում: Խորհրդարանական մոդելին անցում կատարելը շատ կարևոր է, այն ունի լուրջ նախադրյալներ քաղաքական կուսակցությունների համար: Մի կառավարման մոդելից մյուսին անցման ընթացքում քաղաքական կուսակցություններն առանձնակի դերակատարություն կունենան: Ցանկանում եմ, որ Հայաստանը ստեղծի ուժեղ կուսակցական մոդելներ և լայն ընտրության հնարավորություն տա հասարակությանը», ասաց դեսպանը:


Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը հենված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության արժեքների վրա: Այդ տեսանկյունից, ըստ դեսպանի, լուրջ մարտահրավեր կա լայն Եվրոպայում` ավելի մեծ եվրոպական տարածաշրջանի համար: «Հուսով եմ, Հայաստանն առաջիկա ընտրություններին և հետո ցույց կտա, որ անգամ խնդրահարույց միջավայրում առաջ է տանում ընդհանուր արժեքների վավերական լինելու գաղափարը: Ինչպես միշտ ՀՀ նախագահն է շեշտադրել, Հայաստանը ցանկանում է կապի մեջ լինել Եվրոպայի հետ ընդհանուր արժեքների հիման վրա»,- հավելեց դեսպանը:


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ընթերցեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը: Ժոզեֆ Դոլը նշել է, որ ԵԺԿ-ն եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է, որը շարունակում է աջակցել Եվրամիության ընդլայնմանը:


«Մենք հպարտ ենք, որ ունենք ամենամեծ խումբը Եվրոպական խորհրդարանում: Մենք համոզված ենք, որ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցությունն օգտակար կլինի բոլորի համար: ԵԺԿ-ի համար շատ կարևոր է, որ ամրապնդենք կապերը Հայաստանի ու Եվրամիության միջև, և մենք պետք է նոր ուղիներ գտնենք համագործակցության համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում, և մենք նպատակ ունենք անդրադառնալու այդ հարցին: Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում: Հայաստանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է ԵԺԿ-ի համար: Համոզված եմ, որ կխորացնենք մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, օրենքի գերակայություն, կառավարման ոլորտ, մարդու իրավունքներ, քաղաքական հասարակություն, դատական ոլորտում բարեփոխումներ և այլն», ասված է ԵԺԿ նախագահի ուղերձում:

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ